«ԱՆԿԱԽ ԿԵՆՍԱՊԱՏԿԵՐՈՎ»՝ ՎԵՆԵՏԻԿԻ ԲԻԵՆԱԼԵՈՒՄ

Մայիսի 26-ին Վենետիկի Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ հայկական եկեղեցու գավթի տարածքում տեղի կունենա Վենետիկի 15-րդ միջազգային ճարտարապետական բիենալեի Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը:
«Անկախ Կենսապատկեր» խորագիրը կրող հայկական տաղավարը կենտրոնանալու է 1991 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումների, դրանց տարբեր դրսևորումների ուսումնասիրման ու վերամեկնաբանման գործընթացների վրա։ Վենետիկում կայանալիք 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի ողջ ընթացքում մի շարք տարբեր գիտակարգեր ներկայացնող հետազոտող խմբեր կփորձեն մեկնաբանել հայկական կենսապատկերի տարբեր բաղադրիչները։
Թեմատիկ ուսումնասիրությունների ընթացիկ արդյունքները կվերբեռնվեն www.independentlandscape.am և www.venice2016.am կայքերում, ինչն էլ անմիջապես կարտացոլվի վենետիկյան տաղավարի էկրաններին՝ կարևորելով կատարվող աշխատանքներն ու գործընթացը, ինչպես նաև վերջնական արդյունքները:
«Այս տաղավարը գալիս է ապացուցելու, որ հենց այսօր, ամեն օր, մարդկային գործունեության արդյունքում Հայաստանում փոխվում է կենսապատկերը, որը մոտ ապագայում կարող է հավակնել վերածվելու մշակութային արժեքի և արժանանալու հասարակության կամ պետության հոգածությանը»,- նշում է համադրող Սարհատ Պետրոսյանն իր համադրողական տեքստում:
Այս երևույթն առավել հատկանշական դարձավ 2000 թվականին ընդունված Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի արդյունքում, որը մարդածին միջավայրի և դրա դրսևորումների կոնցեպտուալ սահմաններն էականորեն ընդարձակեց՝ համադրելով ձեռակերտ և բնական ժառանգության սահմանները ներկա բնապահպանական դիսկուրսի հետ։
Տաղավարն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Պողոսյան» հիմնադրամի, «Ռենկո» ընկերության, ամերիկահայ բարերար Վահե Գաբրաշի աջակցության շնորհիվ՝ համագործակցելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Ուրբանլաբ Երևան» կազմակերպության հետ։

- Created on .
- Hits: 2884