Նավասարդ Հակոբյանը` Հյուսթոն Գրանդ Օպերայի մրցույթի հաղթող

Նավասարդ Հակոբյանը` Հյուսթոն Գրանդ Օպերայի մրցույթի հաղթող

Հունվարի 21-ին Ուորթեմ թատերական կենտրոնից հեռարձակվող ուղիղ եթերի ժամանակ հնչեց Էլեոնորա ՄակՔոլումի 34-րդ ամենամյա երիտասարդական մրցույթի հաղթողի անունը: Առաջին մրցանակին արժանացավ հայ բարիտոն Նավասարդ Հակոբյանը: Նա իր հետ տուն կտանի 10000 ԱՄՆ դոլար:

Ամենամյա այս մրցույթի հաղթողը որոշվում է ուղիղ եթերով անցկացվող եզրափակիչ փուլի ընթացքում, որը Հյուսթոն է բերում տաղանդավոր երիտասարդ երգիչների աշխարհի տարբեր կողմերից: Եզրափակիչ փուլի յուրաքանչյուր մասնակից պրոֆեսիոնալ ժյուրիին ներկայացնում է օպերային երգացանկից երկու արիա:

Նավասարդ Հակոբյանը ավարտել է Հայաստանի Երգի պե­տա­կան թատրոնի վոկալ ստուդիան: Ներկայումս սովորում է Երևանի կոն­սերվատորիայի դասական երգե­ցո­ղության բաժնի մագիս­տրա­տու­րա­յում (պրոֆ. Ս.Կոլոսարյանի դասա­րան): 2018-ից Երևանի օպերային թատրոնի Երիտասարդ օպերային երգիչների ծրագրի մենակատար է:

 

  • Created on .
  • Hits: 3428

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: