• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • 8 ժամանակակից հայ արձակագիրների գործերի անգլերեն թարգմանությունները՝ «A drop in the sea»՝ «Կաթիլը ծովում» ժողովածուում

8 ժամանակակից հայ արձակագիրների գործերի անգլերեն թարգմանությունները՝ «A drop in the sea»՝ «Կաթիլը ծովում» ժողովածուում

Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ նաև «A drop in the sea»՝ «Կաթիլը ծովում», ժողովածուի քննարկումը։

Ժողովածուն ընդգրկում է 8 ժամանակակից հայ արձակագիրների գործերի անգլերեն թարգմանությունները։ Ըստ հեղինկաների՝ այն կազմվել է անգլալեզու ընթերցողին այսօրվա հայ արձակի մասին պատկերացում տալու նպատակով։

Քննարկմանը մասնակցում էին «Կայարան» արձակագիրների ակումբի հիմնադիր Սուսաննա Հարությունյանը, արձակագիր, գրող Արմեն Հայաստանցին, Եվրասիա համագործակցության հիմնադրամի ղեկավար, գրող Գևորգ Տեր-Գաբրիելյանը և գրող Մհեր Իսրայելյանը։

A drop in the sea 7

Սուսաննա Հարությունյանը նախ ներկայացրեց, թե ինչպես է ծնվել ժողովածուն հրատակելու գաղափարը․ «Մենք ծրագիր էինք իրականացնում Շվեդիայի կառավարության ու Եվրասիա հիմանդրամի ֆինանսավորմամբ, երիտասարդական գրականագիտական մրցույթ էր, որտեղ ժամանակակից արձակագիրների գրքերը բաժանում էին երիտասարդներին, նրանք գրում էին գրականախոսություն ու մրցույթով որոշվում էին հաղթողները։ Այդ ծրագրից գումար ավելացավ և մենք որոշեցինք, որ կարելի է և հայ հեղինակներին մեր ժողվորդի մեջ պրոպագանդելուց բացի, ներկայացնել նաև այլև օտարալեզու հասարակության շրջանում»։

Սա գրքի երկրորդ վերահրատարակությունն է, այն չի վաճառվում, պարզապես գրքի հրատարակման նախաձեռնողները այն տարածում են բոլոր հնարավոր միջոցներով։

Գրող Մհեր Իսրայելյանն էլ նկատեց, որ հատկապես խորհրդանշական  է գրքի վերնագիրը․ «Ժամանակակից գրողներ են ներկայացված գրքում, ինչը շատ լավ է։ Վերնագիրը ստացվում է՝ մեր գրականությունը համաշխարհային գրականության ալիքների մեջ փոքր կաթիլ է, իսկ թե կխորտակվի՞, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա»։

A drop in the sea 2

«Դու ոչ թե կաթիլ ես օվկիանոսում, այլ մի ամբողջ օվկիանոս ես կաթիլի մեջ»․ գրքի վերնագիրը նաև այսպես է բացատրում գրող, Եվրասիա համագործակցության հիմնադրամի ղեկավար Գևորգ Տեր-Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ գրքի կազմը վերցվել է 1970-ական թվականների գրականության դպրոցական դասագրքից, փորձ է արվել պահել կազմի մաշվածությունը, որպեսզի այն հաղորդի նաև գրքին բնորոշ հոտը. «Այստեղի գործերը որոշ դեպքերում պրեմիերա են։ Օրինակ՝ գրող Վահրամ Մարտիրոսյանի վեպը՝ «Բամբակե պատերը» լույս են տեսել հայերեն, ու ինչ-որ միջոցառման համար դրանից մի կտոր թարգմանվել է անգլերեն, և նա այդ կտորը նվիրեց մեզ։ Արմեն Օհանյանի գործը, որը նույնպես կա գրքում, հոյակապ է։ Ես շատ խորհուրդ եմ տալիս կարդալ այն»։

Գրքում ներկայացված է Ցեղասպանության, Ստալինյան ժամանակների, Անկախ Հայաստանի տարիների պատմությունը, ինչպես նաև Արցախյան առաջին պատերազմի ժամանակաշրջանը։ Գրքի ընթերցողները այդ բոլոր ժամանակներով կարող են անցնել, եթե ընթերցեն այն։

Գրիքի հրատարակման նախաձեռնողները վստահ են, որ գիրքը լավ տպավորություններ կթողնի ու կգտնի իր ընթերցողներին։

 

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 204

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: