Թուրք գրող, էսսեիստ Էլիֆ Շաֆաքը գրում է թուրքերեն և անգլերեն։ Շաֆաքի գրքերը թարգմանվել են 49 լեզվով: «Ստամբուլի բիճը» վեպը, որը լույս է տեսել 2006 թվականին, թարգմանվել է նաև հայերեն։ Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ներկայումս ապրում է Լոնդոնում։ Ներկայացնում ենք հեղինակի՝ գրելու մասին խորհուրդները երիտասարդ հեղինակներին: Այն հրապարակվել է The Telegraph պարբերականում 2013 թվականին։
Գրելը տուրք է մենությանը։ Գրողները կարող են հաճույք ստանալ լավ բամբասանքից կամ խելահեղ խնջույքից հիմա և միշտ, բայց գրելու գործընթացը պարզապես մենություն է։
Գրել սովորելու միակ ուղին գրելն է։ Տաղանդը ոչ ավելի քան գործընթացի 12 տոկոսն է, որքան էլ ոչ հմայիչ է հնչում։ Աշխատանքը կազմում է 80 տոկոսը։ Մնացած 8 տոկոսը մեր բախտն է, կարճ ասած, այն ինչ մեր ձեռքերում չէ։
Կարդա, շատ կարդա։ Բայց մի կարդա միևնույն հեղինակներին։ Եթե կարող ես՝ կարդա անհագ, իռացիոնալ:
Գրիր այն գիրքը, որը սիրով կկարդայիր։ Եթե հաճույք ես ստանում քո գրածից, նույնը մարդիկ կզգան այն ընթերցելու ընթացքում։ Եթե ոչ մի սեր չկա հեղինակի և պատմվածքի միջև, չի կարող սեր լինել նաև ընթերցողի և պատմվածքի միջև։
Մի վախեցիր ընկճվածությունից։ Այն ճամփորդության մի մասն է։ Սակայն եղիր ուշադիր ընկճվածությունը ռոմանտիկայի չվերածելու համար։ Վարվիր դրա հետ անոգի մարդու պես, անվստահելի մեկը, ով գալիս և գնում է, երբ կամենում է:
Ինքդ քո հանդեպ անգութ եղիր։ Կտրիր։ Ավերիր։ Վերանայիր։ Դուրս հանիր ամբողջ էջեր։ Վատ գրվածքը չստացված հարաբերության նման է։
Անկախ ամեն ինչից, անողոք մի տնվեր ստեղծած կերպարների հետ: Մեր գործը դատելը չէ, այլ մարդկանց հասկանալը և օգնելը: Կարեկցանքն առանցքային է։
Մի խոսիր վեպի մասին, որը գրում ես։ Այն բավականին անհարմար կդարձնի գործակալի և հրատարակչի հետ ունեցած լանչը։ Պահպանիր հետաքրքրասիրությունը գրքի հանդեպ առանց խափանելու դրա ընթացքը։
Մոռացիր ընթերցողների մասին։ Մոռացիր քննադատների մասին։ Մոռացիր բոլորին։ Մոռացիր, որ դրսում աշխարհ կա։
Եվ վերջապես, արհամարհիր իմ կանոններիը։ Գրելու համար ոչ մի կանոն չկա։ Դա է գեղեցկությունը։ Դա հենց այն ազատությունն է, որ մենք չպետք է թույլ տանք խլել մեզնից։
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
Լուսանկարը՝ The Guardian պարբերականից
- Hits: 4561