Համարում են գլուխգործոց, բայց ոչ ոք չի ընթերցել
Թարգմանիչը դատավոր կամ դասախոս չէ. նա պարտավոր է հավատարիմ մնալ բնագրին՝ միաժամանակ փորձելով այլ լեզվի փոխանցել ոչ միայն միտքը, այլև բնագրի ոճաբանական բոլոր միջոցները: Յուրաքանչյուր գործ դառնում է ոչինչ, երբ «թարգմանում» ես միայն միտքը և սպանում հոգին ու ոգին: Նույնն է թե՝ կնոջը ոչ թե վարդ նվիրես, այլ վարդի գաղափարը:





















