ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ. ՏՈՒՆ` ԵՐԿՆՔՈՒՄ

Գոլի Թարաղին ծնվել է 1939 թ. Թեհրանում՝ մտավորականի ընտանիքում: Բարձրագույն կրթությունը ստացել է ԱՄՆ-ում, ապա ուսումը շարունակել Թեհրանի համալսարանում` ստանալով փիլիսոփայության մագիստրի կոչում: Ամենահայտնի պարսիկ ժամանակակից գրողներից է, թեև իսլամական հեղափոխությունից հետո` 1980թ., գաղթել է Ֆրանսիա և բնակություն հաստատել այնտեղ:

ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ. «ԻՆՉՈՒ ԵՄ ԳՐՈՒՄ»

Ջորջ Օրուել. «Թեև նյութականը լուրջ գրողներին քիչ է հետաքրքրում, բայց նրանք ավելի սնապարծ են ու եսակենտրոն, քան լրագրողները»:

ԳՈԼԻ ԹԱՐԱՂԻ. ՍՊԻՏԱԿ ԹԱՐԱՆ

Գոլի Թարաղի. Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ հնարավոր չէր եղածն ընկալել: Երբեմն թվում էր` երազի մեջ եմ: Ինքս ինձ ասում էի` կարթնանամ ու կտեսնեմ` Քարիմ փաշան և հայրս վերադարձել են. մորաքույրն առաջվա նման ակնոցը քթի ծայրին դրած, ծխախոտը բերանում, ծառի ստվերում նստած` գիրք է կարդում: Բայց իրականությունն այլ էր, որից փախչել չէր լինում:

Հարցազրույց Պաբլո Ներուդայի հետ. The Paris Review

Պաբլո Ներուդա. «Ամեն գնով ինքնատիպություն փնտրելը ժամանակակից վիճակ է: Մեր օրերում գրողն ուզում է ուշադրութուն հրավիրել իր վրա, և այդ մակերեսային ցրվածությունը ֆետիշային բնույթ է կրում: Յուրաքանչյուրը փորձում է ճանապարհ գտնել, որով կառանձնանա, ոչ խորության և ոչ էլ բացահայտման համար, այլ հատուկ տարբերվելու պահանջի համար»:
11335

Հարցազրույց Պաբլո Ներուդայի հետ. The Paris Review

ՈՒՈԼԹ ՈՒԻԹՄԵՆԸ՝ ՈՒԻԼՅԱՄ ՌՈՍԵՏՏԻԻՆ

Ուոլթ Ուիթմեն. «Պոեզիաս, ըստ էության, դեռ բավարար ճանաչում չունի այստեղ՝ մի երկրում, որի համար գրվել է: Լավագույն ամսագրերն ու գրական հեղինակությունները լրիվ արհամարհում են ինձ և իմ պոեզիան»:
10438

ՈՒՈԼԹ ՈՒԻԹՄԵՆԸ՝ ՈՒԻԼՅԱՄ ՌՈՍԵՏՏԻԻՆ

Դորիս Լեսինգ. Կախարդանքը ծախու բան չէ

Ֆարքուարները երկար ժամանակ երեխաներ չէին ունենում, երբ վերջապես ծնվեց փոքրիկ Թեդին: Եվ նրանք հուզվում էին՝ տեսնելով, թե ինչ ուրախությամբ էին ագարակի աշխատողները գալիս հիանալու նորածնով. նվերներ էին բերում, թռչուն, հավկիթ, ծաղիկներ և հրճվանքով հիանում փոքրիկի փափուկ ոսկեգույն մազիկներով ու երկնագույն աչքերով: Նրանք այնպես էին շնորհավորում տիկին Ֆարքուարին, ասես նա ինչ-որ հերոսություն էր արել, իսկ նա, իսկապես, իրեն հերոսուհի էր զգում, շնորհակալ ժպիտով զննում հիացածներին:
10445

Դորիս Լեսինգ. Կախարդանքը ծախու բան չէ

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: