«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի երևանյան պրեմիերան

Օրերս Մոսկվա կինոթատրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ՝ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի երևանյան պրեմիերայի վերաբերյալ մամուլի ասուլիսն ու ֆիլմի պրեմիերան: Ներկա էին ֆիլմաշարի մտահղացման հեղինակ ու պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը և բեմադրող օպերատոր Աշոտ Մկրտչյանը:

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 20-ին, Լոս Անջելեսում:  Ֆիլմը 2021-ին նկարահանել է «Ման Փիքչերս Փրոդաքշենը»: Ստեղծմանն աջակցել են միջազգային բազմաթիվ ընկերություններ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև  Հայաստանի կառավարությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով: «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական դրաման նկարահանել է ռեժիսոր Արա Մնացականյանը: Ֆիլմը պատմում  է ցեղասպանությունից փրկվածների մասին ու նաև այն արտասովոր մարդկանց, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն և ասորի ժողովուրդները: Մարդկային կյանքի փրկությունն էր նրանց առաքելությունը: Ֆիլմում օգտագործվել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի և Հայաստանի տարբեր արխիվների, գրադարանների և թանգարանների փաստագրական նյութերը: Որպես խորհրդատուներ` պատմական փաստերի հավաքագրմանն աջակցել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի, Շվեդիայի և Հայաստանի ցեղասպանագետներ, պատմաբաններ, գիտական կենտրոնների պատասխանատուներ ու աշխատակիցներ: 

Սա պատմություն է փրկվածների մասին, նաև պատմություն այն արտասովոր մարդկանց, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին քրիստոնյա ժողովրդների բեկորները: Այն նվիրված է ազգերի փրկության գործի նվիրյալների հիշատակին՝ ցեղասպանություն վերապրած, երախտագետ ժողովուրդների կողմից:

Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում, Գերմանյիայում, Իրանում, Թուրքիայում, Լիբանանում, Հունասատնում և Հայասատնում: Լեզուն անգլերենն է, սակայն կինոթատրոնում կարող եք դիտել հայերեն կրկնօրինակված տարբերակը:

Այն էկրան է բարձրացել 2015 թվականի ապրիլին, թարգմանվել 13 լեզուներով և առ այսօր ցուցադրվել է արդեն 20 երկրների բազմաթիվ քաղաքներում, հայաստանյան հեռուստաալիքներով, գնացքներում և համացանցում:

Հյուրերի ցանկում կային դիվանագետներ, դեսպաններ, հյուրեր Ամերիկայից և այլ օտար երկրներից, որտեղ ընթացել են նկարահանումները:

Լրագրողների հետ զրույցում կազմակերպիչները պատմեցին ֆիլմի նկարահանման խոչընդոտների մասին. այն նկարահանվել է տարբեր երկրներում և տեսարաններ կային, որոնց նկարահանելը արգելված է եղել, սակայն գաղտնի նկարահումների շնորհիվ ստացել են լավ արդյունք: Պատմում են նաև, որ թաքնված նկարահնումներից մեկի ժամանակ «բռնվել են», սակայն, ի վերջո, կարողացել են նկարահանած նյութը տեղադրել ֆիլմում:

Համացացնում ֆիլմը ևս տարածում կստանա, որպեսզի թուրքերն էլ կարողանան դիտել այն, սակայն Թուրքիայի կինոթատրոններում ցուցադրել՝ չգիտեն` կստացվի, թե ոչ: Այլ նպատակներ ևս ունեն, որոնք կախված են այս ֆիլմի արձագանքից:

Նատալի Մկրտչյան

  • Created on .
  • Hits: 2598

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: