• Գրականություն

ԱՆՇԱՐԺ ՁԱՅՆ

Լուսինե Եղյան. «Ես իրերին իրի աչքերով եմ նայում, ինչպես Թալեսն էր նայում բնությանը, դա խիստ քրոստոնեական սեր է, որի միջոցով միայն ես գիտեմ եգիտական բուրգի իրական բարձրությունը, ինչպիսի գույն ունի երկինքը կեսգիշերից մեկ վայրկյան առաջ, կամ ինչպես է սերտաճում սերը այս հյուծվող քաղաքում»:

ՓՈՐՁԵԼՈՎ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ (1)

Լուսինե Եղյան. «Շարունակ զգում եմ, որ մեջս ավելորդ բնություն կա, ավելորդ մարդիկ, պատմություներ, թղթեր, գրքեր, էմոցիաներ, որոնք հաճախ են ստիպում քայլել անդունդի եզրագծով ու երազել այնտեղ եղած երանելի դատարկության մասին»:

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նորայր Սարգսյան. «Այս մտքերը գոռալու համար չեն, այս մտքերը շշնջալու համար էլ չեն, սրանք պիտի գրվեն»:

Նորայր Սարգսյան․ Երազ

Նորայր Սարգսյան. «Ա՛յ տղա, իմ խումհարը հանգիստ թող, դու տենց չես կարա խմես,- ընդհանրապես իրեն նման չէր, ես համեստ էի պատկերացնում, բայց լավ էլ գիտեր իր մեծությունը, ճզմում էր իմ նմաններին, առաջ գնում»:

ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՉԱՐԻ ՄԱՍԻՆ

Չարի ու բարու գոյությունը հնարավոր է միաժամանակայնության մեջ՝ իբրև մեկը մյուսի հակակշիռ: Ուրեմն վերջիվերջո չարն է հաղթում, և այդ պատճառով են հեքիաթներն այդքան արագ ավարտվում նախկին բարու նպատակաուղղված հաղթանակից հետո. նախկին բարու համար հակակշիռ է պետք՝ նոր բարի:

*

Լուսինե Եղյան. «Ու էլի սկզբում անհունի վրա քաոս կլինի, հետո կարարվի աշխարհը՝ յոթերորդ օրը (ինչպես շաբաթվա մնացյալ օրերը) էլի կքնես կնոջ հետ՝ վախենալով, որ նա իր միջից նորից երեխաների կհանի՝ կողոսկրով կամ առանց կողոսկրի և տեսնելով այդ, կասես՝ բարի է»:

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: