Կոշիկի մեջ մորս ոտքն էր
Մանե Գրիգորյան, էսսե «Ինձ զատիկին ներկած ձու տվեցին ու նայեցին այնպես, ինչպես որբին են նայում: Դրանից հետո ամեն տարի ավելի խորն էի զգում որբությունս: Ես Նոր տարին հիշում եմ ինձ միջանցքում կանգնած, որովհետև եղևնու հոտը հարևանի տնից էր գալիս, ու մենք արդեն մենակ էինք: Հետագայում ավելի էինք մենակ լինելու»:























