Սերգեյ Պագին․ Բանաստեղծություններ
Ես այնքա˜ն եմ հոգնել պատերազմից`
տղամարդկանց ու տղամարդկանց,
կանանց ու կանանց,
կնոջ ու տղամարդու միջև:
Եվ հիմա
երազում եմ ուղղակի ծառ լինել`
կանաչ բլուրին աճող:
Ես այնքա˜ն եմ հոգնել պատերազմից`
տղամարդկանց ու տղամարդկանց,
կանանց ու կանանց,
կնոջ ու տղամարդու միջև:
Եվ հիմա
երազում եմ ուղղակի ծառ լինել`
կանաչ բլուրին աճող:
Արևը բարձր է կապույտ երկնքում, նրա ոսկե ճառագայթները լցվում են ջրհորը, և ես կախված եմ տաք լույսի մեջ ինչպես անտեսանելի ու մշուշոտ ծաղկափոշի:
Ձայներ:
- Երկրի կառավարության անունից հռչակում եմ այս տարածքը մարսյան տարածք և այն հավասարապես բաժանում անդամ ազգերի միջև:
Ես տեղավորվում եմ բառի թանձրության մեջ,
ինձ հարվածում ինչ-որ չհայտնաբերված մոլորակի,
Սարսափելի աղմուկ եմ զգում, ու ես էլ մարդկային ցեղից չեմ.
այս կյանքը անցողիկ դժբախտությունների շղթա է,
ես ամեն անգամ ուղղում եմ ժպիտս,
ու փողոց դուրս գալուց առաջ ինձ խոստանում եմ ապրել…