Լուսինե Եղյան․ Բանաստեղծություններ
Բանաստեղծություններ՝ գրված Արվեստի եռօրյա ակադեմիայի շրջանակներում
քանզի հավիտյան քեզ եմ տվել
արքայությունը,՝
և զորությունը,
և փառքը
պատասխանատվությունից
խուսափելու համար
ամեն
Պապս գրկել է ինձ
ու զգացել ծանրությունը շաղգամի,
ու մինչ մենք դրսում
բանակցում էինք սև արագիլի հետ,
տարիներ են անցել խրճիթում քարե,
ու քարը դանդաղ փայտ է դարձել,
որ կայրվի մի օր պատահական հրդեհից: