• cultural.am
  • Գրականություն
  • Գրականություն

Գրականություն

Հայ և արտասահմանյան ժամանակակից գրականություն

Էլֆիք Զոհրաբյան

Պառաված թռիչքներ

Խնամակալուհին սկսել էր ենթադրել, որ իրեն կտակած Պառավի տունը չի էլ հասցնի լիարժեք վայելել. բա որ Պառավը երկար ապրի՞... Խնամակալուհին ծածուկ անիծում էր նրան, հակակրանքի պոռթկումներ ունենում, տրվում հիվանդագին երևակայությանը, անվայել լեգենդներ պատմում նրա մասին:
9996

Կարդալ: Պառաված թռիչքներ

  • Hits: 9996

Ռուզաննա Ոսկանյան․ Քաղաքի, շաղգամի ու քո մասին (բանաստեղծություններ)

Պապս գրկել է ինձ

ու զգացել ծանրությունը շաղգամի,

ու մինչ մենք դրսում

բանակցում էինք սև արագիլի հետ,

տարիներ են անցել խրճիթում քարե,

ու քարը դանդաղ փայտ է դարձել,

որ կայրվի մի օր պատահական հրդեհից:

8860

Կարդալ: Ռուզաննա Ոսկանյան․ Քաղաքի, շաղգամի ու քո մասին (բանաստեղծություններ)

  • Hits: 8860

Արփի Ոսկանյան․ Երկրորդ գալուստը

Ես գիտեմ, որ այս ամենը ծուղակ էր։ Գիտեմ՝ այդ սատանան էր եկել քո պատկերով, և ոչ՝ դու։ Եկել էր նրա համար, որ ես քեզ չսիրեմ։ Բայց ես ուզում եմ սիրել քեզ։ Ինձ օդի պես պետք է քեզ սիրել, այլապես կխելագարվեմ այս սքեմավոր ամբոխի մեջ, որ քաշքշում է մազերիցս, կառչում ստինքներիցս, յուղոտ, լպրծուն ճիրաններով բռնում թևերս ու ոտքերս...Կխելագարվեմ այս ճահիճից, որ հետապնդում է ինձ անվերջ ու ամենուր։
8552

Կարդալ: Արփի Ոսկանյան․ Երկրորդ գալուստը

  • Hits: 8552

Հենրիկ Էդոյան․ Կանգ առ, ես այստեղ եմ

Իմ ժամանակը հոսում է դեպի քեզ,

քո մեջ անհետանում:

Իմ ունեցվածքը հենց այն է, ինչ դու

վերցնում ես ինձանից:

Եվ ես վերջ չունեմ:

Եվ չունեմ սկիզբ

քո ափերի մեջ:

9411

Կարդալ: Հենրիկ Էդոյան․ Կանգ առ, ես այստեղ եմ

  • Hits: 9411

Մհեր Արշակյան. Բանաստեղծություններ

Առաջին անգամ նա ժպտաց մարտի 1-ին,

ըստ պատմաբանների, զորամասում սեղմել էին նրա ձեռքը,

հետո խփել ուսին՝ հիմա կամ երբեք,

նախկին դասղեկը պատմում է՝ աչքերում

խավար կար, նստույմ էր աղջիկներից հեռու...

8884

Կարդալ: Մհեր Արշակյան. Բանաստեղծություններ

  • Hits: 8884
Ալիքները լիզում էին ափը՝ թաց հետք թողնելով դեղին ավազի վրա, որ կարդիոգրամա էր հիշեցնում։ Աղջիկը, ոտնաթաթերը ալիքների համբույրներին պարզած, նայում էր կապույտի անվերջությանը։ Որտե՞ղ էր ավարտվում երկինքը և սկսվում ծովը, ո՞րն էր դրանցից ծովը, և ո՞րը՝ երկինքը։
8510

Կարդալ: Երեք նկար

  • Hits: 8510

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: