• cultural.am
Արթուր Ավանեսով

ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արթուր Ավանեսով. «Արամ Հովհաննիսյանի դաշնամուրային երկերը վերլուծելիս կարելի է հայտնաբերել, նախևառաջ, կուռ կառուցվածք, հարմոնիկ հաջորդականությունների, ավելի շուտ` հարմոնիկ հոսքերի արդարացվածություն, հատուկ ուշադրություն ձայնարտաբերման և նյուանսի նկատմամբ: Մենք հատկապես կցանկանայինք շեշտել այդ երաժշտության հարմոնիկ կողմը, քանի որ մինչ օրս էլ երբեմն պատահում է, որ զրկվելով տոնայնական, մոդալ կամ սերիային կազմակերպումից՝ երաժշտությունը վերածվում է հնչյունների անկառավարելի զանգվածի, որը բացատրելի չէ և ո’չ մի ակուստիկ կամ ոճական օրինաչափություններով»:
3748

Կարդալ: ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Hits: 3748
Արթուր Ավանեսով

ՁԵՆ ԲՈՒԴԴԻԶՄԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արթուր Ավանեսով. «Երաժշտական ստեղծագործության գործընթացում ձենի մտածողության մեթոդների կիրառումը երկակի արդյունք առաջացրեց: Այդ գործընթացի ստրուկտուրայի մեջ թափանցելով՝ այն հանգեցնում էր տվյալ ստեղծագործության սահմաններում անձնական սկզբունքի քայքայման, և որպես հետևանք՝ երաժշտության անզգայացման: Մյուս կողմից, ձենի աշխարհընկալմանը հատուկ է յուրատեսակ բանաստեղծականություն՝ ինչպես ձենի կերպարներով տոգորված բուն պոեզիայի, այնպես էլ՝ ձենի տեսանկյունից մեզ շրջապատող իրականության դիտարկմանը համընթաց վերջինիս կերպարանափոխման և նորովի ընկալման իմաստով: Այդ ռեսուրսներն անշուշտ օգտագործվել են երաժշտարվեստում»:
5997

Կարդալ: ՁԵՆ ԲՈՒԴԴԻԶՄԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

  • Hits: 5997
Հովհաննես Գրիգորյան

ԱԶԱՏ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հովհաննես Գրիգորյան. «Այստեղ ինձ հետաքրքրող հանգամանքն այն է, որ պոեզիայի երաժշտականությունը, ներդաշնակությունը, մի խոսքով, դասական օրինաչափությունն ամերիկացի բանաստեղծն էլ է համարում ազգային ձև: Ի՞նչ է դուրս գալիս, ի վերջո, ո՞ր ազգին է պատկանում այդ դասական օրինաչափությունը` հայերի՞ն, թե՞ ամերիկացիներին: Դրությունն ավելի է բարդանում, երբ ծանոթանալով լատինամերիկյան պոեզիայի ներկա վիճակին` նկատում ես, որ տեղի երիտասարդ բանաստեղծներն էլ են կուռ շարքերով լքում դասական օրինաչափությունները: Իսկ հետո, պարզվում է, որ հենց նույն այդ որակի տեղաշարժերով են բնութագրվում ֆրանսիական, իտալական, աշխարհի շատ ու շատ երկրների, մեր հանրապետություններից` եղբայրական Վրաստանի և մելձբալթյան հանրապետությունների բանաստեղծների գործերը: Տարբերությամբ, որ մի տեղ այդ տեղաշարժերի մասին խոսում են նյարդայնացած տոնով` համարելով այն գրեթե դավաճանություն ազգային (չպարզեցինք` ո՞ր) պոեզիայի ձևերին, մի այլ տեղ, որն ավելի տարածված է, սթափ ու հանգիստ են նայում այդ երևույթին` աշխատելով օրինաչափություններ գտնել պրոցեսի ներսում»:
6352

Կարդալ: ԱԶԱՏ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Hits: 6352
Ֆիլիպ Դաժեն

Ատելություն առ արվեստ

20-րդ դարի ֆրանսիական հասարակությունը չի սիրում ժամանակակից արվեստը, որովհետև վերջինս չի դադարում կրկնել` ստիպելով ընդունել, որ ինքը հենց 20-րդ դարից է
3472

Կարդալ: Ատելություն առ արվեստ

  • Hits: 3472