Լուրեր
Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանին
Ստեղծվել է՝ Երկուշաբթի, 14 Հունվար 2013
Հեղինակ՝ cultural

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանին 90-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես ասված է.
Կարդալ: Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր...
Բեռլինի 63-րդ կինոփառատոնը
Ստեղծվել է՝ Շաբաթ, 12 Հունվար 2013
Հեղինակ՝ cultural

Փետրվարի 7-17-ը տեղի կունենա Բեռլինի 63-րդ կինոփառատոնը: Այն աշխարհի ամենահայտնի կինոփառատոներից է և իր հռչակով ու կարևորությամբ չի զիջում Կանի և Վենետիկի կինոփառատոներին: Ակնկալվում է, որ այս տարի կինոփառատոնին կմասնակցեն 120 երկրներից 19000 կինոարտադրության պրոֆեսիոնալներ:
Գիտաժողով՝ նվիրված գրականագիտության մեթոդոլոգիայի խնդիրներին
Ստեղծվել է՝ Հինգշաբթի, 10 Հունվար 2013
Հեղինակ՝ cultural

Հայաստանի գրողների միությունը և cultural.am-ը ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում կազմակերպում են գիտաժողով «Գրականագիտության մեթոդոլոգիայի հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ. 20 տարի անց» խորագրով: Գիտաժողովը տեղի կունենա փետրվարի 8-10-ը Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը:
Կարդալ: Գիտաժողով՝ նվիրված գրականագիտության մեթոդոլոգիայի խնդիրներին
Գրեթերթի մրցանակաբաշխության արդյունքները
Ստեղծվել է՝ Երեքշաբթի, 25 Դեկտեմբեր 2012
Հեղինակ՝ cultural

«Գրեթերթ» ամենամյա մրցանակը տրվում է այդ տարի թերթում հրապարակված պոեզիայի, արձակի, թարգմանության, հրապարակախոսության (ակնարկ, էսսե) և գրաքննադատության համար: Մրցանակակիրներն ընտրվում են հեղինակների և ընթերցողների կողմից` փակ քվեարկությամբ:
«Արձակ 2012»-ի մրցանակաբաշխությունը
Ստեղծվել է՝ Երեքշաբթի, 18 Դեկտեմբեր 2012
Հեղինակ՝ cultural

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00, Երևանի Կամերային պետական թատրոնում տեղի ունեցավ տարվա լավագույն պատմվածքի ամենամյա «Արձակ 2012» մրցույթի մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էին «Անտարես» հոլդինգը և «Գրանիշ» գրական ակումբը: