Սայաթ-Նովան և աշուղական արվեստը
Սայաթ-Նովան հայ աշուղ է, թեև օգտվել է ընդհանուր արևելյան տաղաչափական սկզբունքներից, ձայնեղանակներից: Լադային համակարգը ընդհանուր է աշուղական արվեստում, լինի թուրք, պարսիկ կամ հայ աշուղ: Եվ եթե այն կարևոր բաղադրատարրը, որը կոչվում է երաժշտաբանաստեղծական խոսք, հարազատ է հայ ժողովրդական և գուսանական երաժշտությանը, ապա Սայաթ-Նովան մարմնավորում է հայ աշուղական արվեստի ավանդույթները: