Լուսինե Եղյան․ Անչափահասը

Ես տեղավորվում եմ բառի թանձրության մեջ,

ինձ հարվածում ինչ-որ չհայտնաբերված մոլորակի,

Սարսափելի աղմուկ եմ զգում, ու ես էլ մարդկային ցեղից չեմ.

այս կյանքը անցողիկ դժբախտությունների շղթա է,

ես ամեն անգամ ուղղում եմ ժպիտս,

ու փողոց դուրս գալուց առաջ ինձ խոստանում եմ ապրել…

8505

Կարդալ: Լուսինե Եղյան․ Անչափահասը

  • Hits: 8505

Աղասի Այվազյան․ Փառահամար

Ձեռնածուն դեն նետեց ֆրակը, իր ձեռքի փոքրիկ փայտիկը, փողկապը ու գզգզված կանգնել էր և հրամայում էր ձիերին և ստեղծում նոր ձիեր... Ասես այդ ձիերը դուրս էին գալիս իր ներսից։ Իսկ ներսում տաք էր, ասես հրդեհ լիներ, ու կուտակված սեր էր, մի զարմանալի սեր... նա գիտեր, որ ամեն ինչ կարող է հանել այդ կուտակված զգացումից... Ու դա հրաշք էր։
8400

Կարդալ: Աղասի Այվազյան․ Փառահամար

  • Hits: 8400

Նորայր Սարգսյան․ Կյանքը երկար ինքնասպանություն է

Երկար նստեց սառած գետնին, նյարդային շարժումներ արեց ինչքան կարող էր, հետո նորից հետ տվեց: Անմիտք նստած էր, ոչինչ չկար ուղեղում, խումհար էր, ահավոր խումհար, ամենաուժեղը իր կյանքում: Հայելու կտորտանքների մեջ տեսավ իր դեմքը, վերցրեց, ուժեղ սեղմեց, այնքան, որ արյուն գա: Ցավ չէր զգում, մահացել էր վաղուց արդեն, հետո քաշեց դաստակի վրայով՝ կտրելով երակները: Պառկեց ուղիղ Ճուտոյի ոտքերի տակ, նայեց վերև ընկերոջ հպարտ դեմքին ու ժպտաց՝ մի կերպ խոսելով: Չնայած դժվար է ասել ընդհանրապես խոսում էր, թե իրեն էր թվում:
10364

Կարդալ: Նորայր Սարգսյան․ Կյանքը երկար ինքնասպանություն է

  • Hits: 10364

Մանե Գրիգորյան․ Յոթ սար այն կողմ

Կնոջ աչքերը իջան ծոծրակիս, հայացքս բարձրացրի, տեսնեմ՝ ժպիտը խազել է դեմքը: Կինը հայացքը իջեցրեց՝ մարգարտի պես մանր ոտքերը շարժվեցին, ամառային բլուզի տակից երևաց կրծքերի աղոտ լույսը: Ետևից նայում եմ՝ իրանը ծաղկի պես բարակ է: Ոտքերս համընթաց մարմնին գնում են: Գլուխը թեթևակի շարժեց...
10079

Կարդալ: Մանե Գրիգորյան․ Յոթ սար այն կողմ

  • Hits: 10079

Կուրտ Վոննեգուտի ութ կանոնները` ինչպես կարդալ գեղարվեստական արձակ

Մի արեք դա ո՛չ որպես ակադեմիկական քննադատ, ո՛չ որպես արվեստով հարբած մի անհատ, ո՛չ որպես գրական շուկայի բարբարոս: Եղեք պարզապես խելամիտ մարդ, ով ունի փոքր-ինչ պրակտիկ նախազգացումներ այն մասին, թե ինչպես կարող են պատմվածքները հաջողված ստացվել կամ ձախողվել: Գովաբանեք կամ փնովեք, ինչպես ձեզ հարմար է, բայց արեք դա բավական պրագմատիկ, կտրուկ, անհանգստացնող կամ ուրախացնող մանրամասների հանդեպ խորամանկ ուշադրությամբ: Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք: Եղե՛ք ինքնատիպ: Եղե՛ք լավ խմբագիր:
8757

Կարդալ: Կուրտ Վոննեգուտի ութ կանոնները` ինչպես կարդալ գեղարվեստական արձակ

  • Hits: 8757

Էռնեստ Հեմինգուեյի նամակը Հարվի Բրեյթին

Քնելու պառկում եմ վաղ, արթնանում եմ գիշերը և նիզակով ուղևորվում եմ զբոսանքի: Ուսումնասիրում եմ հնչյունները, կենդանիների տարատեսակ գիշերային ձայները: Լուսարձակից չեմ օգտվում և քայլում եմ մենակ, փափուկ երկարաճիտ կոշիկներով: Առավոտյան՝ 5:30, թեյում ենք, և հետո ես ու միսս Մերին իր հրացանակիր Չառոյի (նա մոտ 80 տարեկան է և Մերիից ավելի ցածրահասակ է) և իմ հրացանակիր Նգուիի հետ (նա Մկոլայի տղան է, ով իմ հրացանակիրն է եղել այն ժամանակ, երբ ես գրում էի «Աֆրիկայի կանաչ բլուրները») գնում ենք որսի:
8464

Կարդալ: Էռնեստ Հեմինգուեյի նամակը Հարվի Բրեյթին

  • Hits: 8464
Ուրեմն երբ խոսեցին իր մասին, շատերը մտածեցին, որ գնում է ու պետք է իմանալ՝ ուր: Մնացածն էլ ասացին, թե իր որոշելու բանն է, և միայն Սարգսյանը հասկացավ, որ իրեն ընդամենը պետք է հարցնել՝ ինչի՞ չի գնում, այլ ոչ թե ասել՝ մնա: Այդ ժամանակ, երբ ինքը երեխա է, շատ անհրաժեշտ է ուշադրությունը որոշակի բացակայությունների հանդեպ: Իսկ դա չեղավ: Ու իրենք գիտեն, եթե չեղավ, ուրեմն չեղավ:
10284

Կարդալ: Շպերունգ*

  • Hits: 10284

Նելի Սահակյան․ Բանաստեղծություններ

կանաչ աթոռը,

կանաչ աթոռի վրա նստած մանկությունը,

շիլայոտ ձեռքերը

զգաստ` ծնկներին դրված,

սպիտակ թաշկինակը շալվարի գոտկատեղից կախված,

հեծլտոցը,

լացը...

9060

Կարդալ: Նելի Սահակյան․ Բանաստեղծություններ

  • Hits: 9060

Հենրի Միլլերի նամակը Անաիս Նինին: Ինձնից այլևս ողջախոհություն մի ակնկալիր

1932 թվականին՝ Փարիզում կայացած առաջին հանդիպումից ամիսներ անց, չնայած այն փաստին, որ երկուսն էլ ամուսնացած էին, կուբայացի հուշագիր Անաիս Նինը և հանրահայտ արձակագիր Հենրի Միլլերը սիրավեպ սկսեցին, որը տարիներ տևեց ու բազում կրքոտ նամակներ ծնեց: Ստորև ներկայացված նամակը գրվել է 1932 թվականի օգոստոսին՝ Լուվեսիեն`Նինի տուն այցելելուց շատ կարճ ժամանակ անց:
9549

Կարդալ: Հենրի Միլլերի նամակը Անաիս Նինին: Ինձնից այլևս ողջախոհություն մի ակնկալիր

  • Hits: 9549

Արամ Պաչյան․ Եվ ոչ ոք չէր համարձակվում դուրս նայել պատուհանից

Վաղը ես կտեսնեմ Հովհաննես Գրիգորյանին: Ուզում եմ ծաղկամանով ծաղիկը դնի իր սենյակի պատուհանագոգին, որ ծաղիկը անվերջ սպասի այն հեռավոր` չարաճճի, բանաստեղծություններ գրող ու արտասանող փոքր տղային:
9127

Կարդալ: Արամ Պաչյան․ Եվ ոչ ոք չէր համարձակվում դուրս նայել պատուհանից

  • Hits: 9127

Արամ Պաչյան․ Օրագրի մասին

Արամ Պաչյան, էսսե

Օրագրերս վառելով` ես անխնա վերացնում եմ իմ բալենու այգի տանող բոլոր ճանապարհները: Ուզում եմ նրա տեղը գաղտնի մնա:

11093

Կարդալ: Արամ Պաչյան․ Օրագրի մասին

  • Hits: 11093
Հովհաննես Գրիգորյան

Հովհաննես Գրիգորյան․ Դանդաղ ժամեր («Գիշերահավասար» գրքից)

Ես քեզ որոնել եմ կինոների հերթերում,

կինոներ` անդավաճան սիրո պատկերներով լեցուն,

և միայն դու չկայիր, չկայիր ոչ մի տեղ:

Շրջել եմ կայարաններում` հեռու և մոտիկ,

և դիմավորել գնացքները բոլոր,

բայց դու չես գալիս ոչ մի գնացքով…

10077

Կարդալ: Հովհաննես Գրիգորյան․ Դանդաղ ժամեր («Գիշերահավասար» գրքից)

  • Hits: 10077

Վիրջինիա Վուլֆի վերջին նամակը ամուսնուն

1941 թվականի մարտի մի երեկո անգլիացի գրող, գրաքննադատ Վիրջինիա Վուլֆը վերադարձավ տուն ամբողջությամբ թրջված, ինչը հետագայում գնահատվեց որպես ինքնասպանության փորձ: Ցավոք, մի քանի օր հետո՝ մարտի 28-ին, նա նորից փորձեց և այս անգամ հոգեկան հիվանդության պատճառով կյանքից փախչելու նրա փորձը հաջողությամբ պսակվեց. նրա մարմինը ավելի ուշ գտան Օուս գետում՝ վերարկուի գրպանները ծանր քարերով լցված: Այս սրտակեղեք նամակը նրա ամուսինը՝ Լեոնարդը, գտել է նրա մահվան օրը:
9422

Կարդալ: Վիրջինիա Վուլֆի վերջին նամակը ամուսնուն

  • Hits: 9422

Մերրի Մկրտչյան․ Ջակոմո Մկրտչյան

Տեր ողորմյա, տեր ողորմյա, տեր ողորմյա, խնկի հոտն անցավ, ու ես հասկացա, որ տիկին մ-ի ատամները թափվել են: Տեսնես՝ ինչի իր թևնոցի քարերը չի շարում դրանց փոխարեն. չէ՞ որ դրանք այնքան գեղեցիկ են:
8192

Կարդալ: Մերրի Մկրտչյան․ Ջակոմո Մկրտչյան

  • Hits: 8192

Գրադարաններում ապրող մարդկանց մասին

Ես վախենում եմ գրադարանի մշտաբնակներից ու շատ ժամանակ այնտեղ չեմ այցելում հենց նրանց պատճառով: Առաջ ինձ թվում էր, թե գրադարանաբնակները թշվառ են, կյանքի վերջին փուլում, միայնակ, անտուն, անցյալում որոշակի ունակություններից զուրկ ինչ-որ ծերունիներ, բայց երկարատև ուսումնասիրություններից ու դիտարկումներից հետո վստահաբար կարող եմ ասել, որ նրանք իմ տեսած ամենակամային, ամենաանիմաստ, ներքին անձնականության հետ երկխոսող, կեցության ծուծք քամած մարդիկ են:
8616

Կարդալ: Գրադարաններում ապրող մարդկանց մասին

  • Hits: 8616

Արամ Պաչյան․ Սիգարի մասին

Ամենամեծ ստորացումը, որ հասցվում է սիգարին` նրա կյանքը ճղճիմ ակնթարթների ու մանր գործառույթների մեջ վատնելն է: Ի՜նչ մեծ է տարբերությունը, երբ այն ծխում են Հավանայի փողոցներում թափառող պոռնիկները, աշխատանքից փրփրակալած ձկնորսները, ստացված ու չստացված հեղափոխականները, քաֆթառ պապիկները, ճղճղված շորերով աղքատ լակոտները, արկածախնդիրներն ու երազկոտները:
9562

Կարդալ: Արամ Պաչյան․ Սիգարի մասին

  • Hits: 9562

Նադեժդա Յակովլենա Մանդելշտամի վերջին նամակը ամուսնուն՝ Օսիպ Էմիլևիչ Մանդելշտամին

Օսյա, հարազատս, հեռավոր ընկեր իմ: Սիրելիս, բառեր չեմ գտնում այս նամակի համար, որը գուցե դու երբեք էլ չստանաս: Ես գրում եմ այն անհասցե: Միգուցե երբ վերադառնաս, էլ չգտնես ինձ: Այդ դեպքում սա վերջին հուշը կլինի:
9012

Կարդալ: Նադեժդա Յակովլենա Մանդելշտամի վերջին նամակը ամուսնուն՝ Օսիպ Էմիլևիչ Մանդելշտամին

  • Hits: 9012

Հայգ. Բանաստեղծություններ

Ես տեսել եմ բոլոր փողոցների հետագծերը,

շինությունների առավոտյան, ցերեկային և գիշերային

կիսադեմերը, ծուկերը ու հղանցքները,

մարդկանց դեմքերը` մռայլ, խոժոռ, կոպիտ, վառվռուն, մտածկոտ, փայլող,

բայց ոչ երբեք հանգիստ:

7587

Կարդալ: Հայգ. Բանաստեղծություններ

  • Hits: 7587

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ. Ինչի համար անհանգստանալ

Ամերիկացի մեծանուն գրող Ֆ. Սքոթ Ֆիցջերալդը 1933-ին ավարտեց 11-ամյա դստերը` Սքոթիին ուղղված մի նամակ: Նամակում մի ամբողջ ցուցակ կար, թե ինչի համար պետք է անհանգստանալ և ինչի համար պետք չէ անհանգստանալ:
8973

Կարդալ: Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ. Ինչի համար անհանգստանալ

  • Hits: 8973

Հովհաննես Գրիգորյան․ Բանաստեղծություններ «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ գրքից»

և ես հանկարծ հիշեցի.

նավը վաղուց սպասում է ինձ, վերջին նավը և ինքնաթիռը

վերջին, ամբողջովին բեռնված դեղին տերևներով,

անձրևներով, որ քիչ-քիչ փոխվելու են ձյան և ապա

արցունքների, իսկ հետո

կլսվի քո լացի ձայնը, որն անվերջ կհետապնդի ինձ,

կչանգռի ու կարյունոտի սիրտս...

11765

Կարդալ: Հովհաննես Գրիգորյան․ Բանաստեղծություններ «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ գրքից»

  • Hits: 11765

Հենրի Միլլերի 11 պատգամները

1932-1933 թվականներին, աշխատելով իր «Խեցգետնի արևադարձը» վեպի վրա, Միլլերն իր համար սահմանել էր խիստ կանոններ և օրակարգ: Գրողի կարծիքով, այս խորհուրդներին արժի հետևել, որոնք հնարավոր է կօգնեն ձեզ ավելի արդյունավետ աշխատել:
9248

Կարդալ: Հենրի Միլլերի 11 պատգամները

  • Hits: 9248

Գրելու ութ կանոնները ըստ Կուրտ Վոննեգուտի

Եղի՛ր սադիստ: Նշանակություն չունի, թե որքան քաղցր և անմեղ են քո գլխավոր հերոսները, թող նրանց հետ սարսափելի բաներ պատահեն. որպեսզի ընթերցողը կարողանա տեսնել, թե ինչից են նրանք պատրաստված:
8222

Կարդալ: Գրելու ութ կանոնները ըստ Կուրտ Վոննեգուտի

  • Hits: 8222
Հանս Մագնուս Էնցեսբերգեր

Հանս Մագնուս Էնցեսբերգեր․ Բանաստեղծություններ

Սովորիր թաքնվելու արվեստը սովորիր ավելին քան ես

Սովորիր-փոխել քառորդը մարմնիդ

փոխել անձնագիրդ

փոխել դեմքդ

Սովորիր-փոքրիկ մատնություն անել (ամենօրյա կեղտոտ փրկություն)

9004

Կարդալ: Հանս Մագնուս Էնցեսբերգեր․ Բանաստեղծություններ

  • Hits: 9004

Լուսինե Եղյան․ Բանաստեղծություններ

արցունքները թափվում են ողնաշարիս

ու մեխի պես խրվում երակներիս մեջ,

ինքնասպանությունը ճմրթված ձեռագրով

փաթաթում է ինձ սպիտակ սավանի մեջ

ու կախում ամենաժանգոտ պարանից,

իմ մեջ չորացնում են մարդուն…

12447

Կարդալ: Լուսինե Եղյան․ Բանաստեղծություններ

  • Hits: 12447

Ջորջ Օրուել․ Գրախանութային հուշեր

Լոնդոնի նման քաղաքում մեծ թվով չհավատարմագրված խելագարներ են միշտ լինում, որոնք թափառում են փողոցում և սևեռված գնում են դեպի գրախանութները, որովհետև գրախանութը այն քիչ վայրերից է, որտեղ երկար ժամանակ կարող ես պարապ-սարապ թրև գալ առանց գումար ծախսելու:
9458

Կարդալ: Ջորջ Օրուել․ Գրախանութային հուշեր

  • Hits: 9458

Արամ Մամիկոնյան․ օրիգամի

սպիտակ վերնաշապիկով,

դու բակի ավազակույտերի մեջ թռչկոտող աղջնակն էիր

ու գիժը, որին զսպաշապիկը այնքան լավ սազեց

8840

Կարդալ: Արամ Մամիկոնյան․ օրիգամի

  • Hits: 8840

Աղասի Այվազյան․ Կիրակոսը

Մի հոգին երկուս է դառնում, երկուսը` չորս, չորսը` հարյուր… Բոլորից առաջ եղել է մի մարդ: Հետո այդ մարդը սկսել է բազմանալ… Մարդիկ շատացել են… Իսկ ինքը տեղավորվել է բոլորի մեջ առանձին-առանձին… Դա Կիրակոսն է… Բոլորի մեջ Կիրակոսներ կան, ինչքան մարդիկ աշխատում են, այնքան առաջին մարդու վիճակը վատանում է… Մարդիկ մոռանում են, իրար չեն հասկանում, իրար ուրիշ են համարում, նույնիսկ թշնամի, իրար բզկտում են… Կիրակոսը ներսից գոռում է` վատություն մի անի ուրիշին, դա ես եմ, այսինքն` դու ես… Հասարակ հաշիվ է…
14722

Կարդալ: Աղասի Այվազյան․ Կիրակոսը

  • Hits: 14722

Նահիդ Թաբաթաբայի․«Մայրուղի»

Հազվադեպ էր պատահում, երբ որևէ մեքենա խուսափեր նրա հրամանից, այդ դեպքում կինը նրան կանիծեր ու առավելագույնս մեկ ժամից ինչ-որ տեղ այն վթարի կենթարկվեր: Սա անխուսափելի էր:
7729

Կարդալ: Նահիդ Թաբաթաբայի․«Մայրուղի»

  • Hits: 7729

Սաքո Արյան․ Ամերիկա՝ քույրս

Ամերիկա քոյրս,

Թշնամացած բարեւները,

Կախեցիր մեր հին պատշգամբի հին թելերուն...

Ուր կախուած մնացին պատառիկները մեր մանկութեան ...

Ամերիկա քոյրս, ես կանգնեցայ Նիակարայի ջուրերուն առաջ...

23461

Կարդալ: Սաքո Արյան․ Ամերիկա՝ քույրս

  • Hits: 23461

Լեոնարդ Քոհեն․ Ինչպես խոսել բանաստեղծորեն

Համարի՛ր, որ բառը թիթեռնիկ է: Բառն օգտագործելու համար պարտադիր չէ զինել դրանք փոքրիկ, կեղտոտ թևիկներով կամ իջեցնել ձայնը: Արևային մի օր կամ դեղին նարգիզներով դաշտ էլ պետք չէ: Պարտադիր էլ չէ, որ լինես սիրահարված, անգամ` թիթեռներին:
9515

Կարդալ: Լեոնարդ Քոհեն․ Ինչպես խոսել բանաստեղծորեն

  • Hits: 9515
Շքամուտքի ծռված փեղկը հոգնած ճռռաց` ներս առնելով ինձ։ Կիսամութ։ Պատի խոր ճեղքերում գորշ խլրտոց է նկատելի։ Սանդուղք, դռներ, պատեր, դարձյալ դռներ… Թակում եմ… «Ու՞մ եք ուզում, ո՞վ է…»,- տղամարդու զգուշավոր ձայն։ «Ես Մանվելին եմ փնտրում»։ «Չկա այստեղ Մանվել»,- այդպես էլ չբացված դռան ետևում լարված լռություն է, ապա լռությունն էլ է լռում։

Կարդալ: Գուրգեն Խանջյան․ Քամի

  • Hits: 3279

Հովհաննես Գրիգորյան․ Երբեք չմեռնես

Հովհաննես Գրիգորյան, Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ, բանաստեղծություններ, խմբագիր` Հասմիկ Խեչիկյան, Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2010:
171243

Կարդալ: Հովհաննես Գրիգորյան․ Երբեք չմեռնես

  • Hits: 171243
Անցյալ դարի ութսունականները սևացնելու ցանկությամբ դուռը բացեցի:Հայելիների սևը փոշոտվել, ծալքավորվել էր: Ա+Բ=Սեր-ը զարմանալիորեն նույն էր մնացել: Հետո էլ ասում են «սեր» կոչվածը մաքսիմում չորս տարի է տևում: Սերը չգիտեմ, բայց մթնոլորտը փոխվել էր: Այսինքն` ավելացել էր երկու կամ շուրջ երկու ամսով:

Կարդալ: Հովհաննես Թեքգյոզյան. Մաշկացավ

  • Hits: 59684
Լևոն Խեչոյան

Ճանապարհորդը

Քիչ հետո Դանիելը հասկացավ, որ անձրևի տակ է` ծեծվող թիթեղի այդպիսի զնգռտոցը լեփ-լեցուն ջրհորդանից էր գալիս: Դեռ ավելի շատ մութ էր: Դանիելը ձեռքերը շալվարի գրպանը մտցրեց, շենքի հարավային կայանատեղին գնաց: Փոսերի մեջ այնքան ջուր էր կուտակվել, որ երբ ընկնում էր մեջը, չլմփում էր: Նա իրեն բռնեց այն մտքի վրա, որ անձրևից վախեցած չէր լինի տղան. ինքը նրան է որոնում:
8426

Կարդալ: Ճանապարհորդը

  • Hits: 8426

Արտեմ Հարությունյան․ Հեռուստապոեմներ

Արտեմ Հարությունյան, Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից, բանաստեղծությունների ժողովածու, Երևան, 2010թ., «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 654 էջ:
8368

Կարդալ: Արտեմ Հարությունյան․ Հեռուստապոեմներ

  • Hits: 8368

Մայքլ Օնդատժե. Բանաստեղծություններ

Մայքլ Օնդատժեն ծնվել է 1941թ. Շրի Լանկայում: 1954-ին տեղափոխվել է Անգլիա, 1962-ին` Կանադա: Կանադայում Օնդատժեն բավական հայտնի գրական կերպար է` պոետ, արձակագիր, հրատարակիչ, քննադատ, անգամ ռեժիսոր-վավերագիր:
1

Կարդալ: Մայքլ Օնդատժե. Բանաստեղծություններ

  • Hits: 5488

Դավիթ Բալասանյան․ "Flower Garden in the Dark" for flute, clarinet, violin, cello and piano (2006)

Ստեղծագործությունը Սիչուանի կոնսերվատորիայի 6-րդ ստեղծագործական մրցույթում (Սիչուան, Չինաստան, 2010) արժանացել է 3-րդ մրցանակի:
63867

Կարդալ: Դավիթ Բալասանյան․ "Flower Garden in the Dark" for flute, clarinet, violin, cello and piano (2006)

  • Hits: 63867

Ժիրայր Շահրիմանյան․ «Դիալոգ» ֆլեյտայի և ջութակի համար

Ստեղծագործությունը գրվել է 2013-ի ամռանը՝ cultural.am-ի (Մշակութային hասարակություն ՀԿ) կազմակերպած Ամառային ակադեմիա 2013-ի շրջանակներում:
55972

Կարդալ: Ժիրայր Շահրիմանյան․ «Դիալոգ» ֆլեյտայի և ջութակի համար

  • Hits: 55972

Շուշան Սարգսյան․ «Արևելք և Արևմուտք» դաշնամուրի, թավջութակի և հայկական վիոլայի համար (2012)

Կատարում են`

Անահիտ Դիլբարյան, դաշնամուր, զանգակներ

Գրիգոր Առաքելյան, վիոլա

Հասմիկ Վարդանյան, թավջութակ

49724

Կարդալ: Շուշան Սարգսյան․ «Արևելք և Արևմուտք» դաշնամուրի, թավջութակի և հայկական վիոլայի համար (2012)

  • Hits: 49724

Արամ Հովհաննիսյան․ Conditio sine qua non: en dialogues avec P.K. (2012-2013) անսամբլի համար

Paul Klee անսամբլ (Բեռն)

Անա Օլտեան - ֆլեյտա

Ֆաբիո դի Կազոլա - կլարնետ

Դանիել Բրիլևսկի - դաշնամուր

Կամիլա Շաց - ջութակ

Մաթյաս Շրանց - թավջութակ

Իվան Նեստիչ - կոնտրաբաս

Դիրիժոր՝ Կասպար Ցենդեր

47387

Կարդալ: Արամ Հովհաննիսյան․ Conditio sine qua non: en dialogues avec P.K. (2012-2013) անսամբլի համար

  • Hits: 47387

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: